Սիմիդյան. Սևանում կողակի պոպուլյացիան վերականգնելու հնարավորություն կա

Սիմիդյան. Սևանում կողակի պոպուլյացիան վերականգնելու հնարավորություն կա

2024 թվականին՝ Սևանի իշխանի պաշարների վերականգմանն ուղղված գործընթացի արդյունքում Սևանա լիճ է բաց թողնվել 389.300 հատ Ամառային և Գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ՝  2023 թվականի 231 հազարի փոխարեն:  

«Կարևոր արդյունքներ ունենք Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ: Վերջին տարիների աշխատանքների արդյունքում շուրջ 2000 առանձնյակ ենք կարողացել ունենալ, որը, ըստ էության, մեր համոզմամբ, հնարավորություն կա այդ մայրական կազմով կողակի վերականգնման աշխատանքները նույնպես առաջ տանել և, իհարկե, կողակը վերադարձնել Սևանա լիճ»,- ասուլիսում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ 2024 թվականի համար սիգի արդյունագործական որսի 679 տոննա չափաքանակ է սահմանված եղել, որսացվել է 652 տոննա, վճարվել է շուրջ 44 մլն բնօգտագործման վճար, որը շուրջ 18 մլն դրամով ավելի է եղել 2023 թվականի համեմատ:

«Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի 2699 խեցգետնորսիչ, 1376 ձկնորսական ցանց և 68 լողամիջոց»,- ասաց նախարարը: