2024-ին դադարեցվել է 120 բենզալցակայանի, գազալցակայանի, պահեստարանի գործունեություն

2024-ին դադարեցվել է 120 բենզալցակայանի, գազալցակայանի, պահեստարանի գործունեություն
 2024 թվականին դադարեցվել է  խախտումներով գործող 120 բենզալցակայանի, գազալցակայանի և հեղուկ վառելիքի պահեստարանի գործունեություն ։ 
«ՀՀ տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակայաններում, բենզալցակայաններում, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացվել է վերահսկողություն։ 2024 թվականին դադարեցվել է նմանատիպ 120 օբյեկտի գործունեություն, իսկ դրանցից 27-ն էլ ապամոնտաժվել են, քանի որ կառուցված են եղել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա։ 2023-2024 թթ․ ընթացքում շուրջ 230 օբյեկտի գործունեություն է դադարեցվել, որոնցից 60-ն է ապամոնտաժվել»,-  ասուլիսում ասել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
Որոշ օբյետկներ քանդել են տնտեսվարողներն իրենց ուժերով,  մի քանիսը՝ տեղական ինքնակառավարման մարմինները։
Անդրադառնալով հիմնական խնդիրներին՝ նա նշել է, որ   արտադրական վտանգավոր օբյեկտներում վերգետնյա ռեզերվուարներ են կառուցված, ինչը բնակավայրերի վարչական տարածքներում օրենքով արգելված է, երբեմն գազալցակայաններն ու բենզալցակայանները կառուցված են լինում բազմաբնակարան շենքերի, դպրոցների և այլ նմանատիպ շինությունների անմիջական հարևանությամբ և այլն