Հայաստանում գնաճը 2024 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 1,5%

Հայաստանում գնաճը 2024 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 1,5%
Հայաստանում գնաճը 2024 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 1,5%։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալով, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային խմիչքների) գներն աճել են 2%–ով, ալկոհոլի և ծխախոտի գները՝ 3,8 %–ով: Հագուստի և կոշիկի գները նվազել են 2,6 %–ով, տրանսպորտի գներն աճել են 3,3 %–ով, կոմունալ ծառայությունների գները նվազել են 0,2 %–ով: Հիմնականում թանկացել են բուսական յուղը` 9,7%, սուրճը, թեյը, կակաոն` 14,6%, ինչպես նաև բանջարեղենը` 9,7%։
Ոչ պարենային ապրանքների գները 2024 թ. դեկտեմբերին՝ 2023 թ. դեկտեմբերի համեմատ,  նվազել են 1.8%–ով։
2024 թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ վիճակագրական կոմիտեն բենզինի և դիզելային վառելիքի շուկայում գնանկում է արձանագրել՝ համապատասխանաբար 6% և 9.4%: Իսկ մեկ տարվա կտրվածքով` 2024 թ. հունվար–դեկտեմբերին 2023 թ. հունվար–դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 14.8 % և 1.7%–ով։
2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2% նվազումով: