Չինաստանում ռուսական արտադրանքի բումը ավարտվում է

Չինաստանում ռուսական արտադրանքի բումը ավարտվում է

Ռուսական ապրանքներ վաճառող խանութները լայն տարածում են գտել Չինաստանում, սակայն բումը կարող է ավարտվել, քանի որ սպառողները սկսել են զգուշանալ կեղծված ապրանքներից: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերջին ամիսներին Չինաստանում զգալիորեն աճել է ռուսական արտադրանքով խանութների թիվը, որոնցում վաճառում են երշիկեղեն, շոկոլադ և հրուշակեղեն՝ պնդելով, որ իրենց ապրանքների մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից:

Հրատարակությունը նշում է, որ անցյալ շաբաթ տեղի իշխանությունները հետաքննություն են անցկացրել այս խանութներից մեկում: Ըստ իշխանությունների՝ խանութը տեղական արտադրության ապրանքները մակնշել է որպես ներմուծված:

Օրերս Չինաստանի Կենտրոնական ժողովրդական ռադիոն հաղորդել է, որ տեղական շուկայի կարգավորման գործակալությունը ստուգումներ է սկսել քաղաքի 47 մանրածախ առևտրի կետերում, որոնցից մի քանիսը կեղծ ապրանքներ է վաճառում՝ ռուսական արտադրության անվան տակ: Շանհայում վեց գործ է բացվել՝ կապված այսպես կոչված «ռուսական ապրանքների տաղավարների» հետ, որոնցում օրիգինալ ռուսական արտադրանք չկա: