ՄՔԾ Զանգերի կենտրոն է ստեղծվել՝ կարճ հեռախոսահամարով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում 2024 թվականի դեկտեմբերից ներդրվել է Զանգերի կենտրոնը՝ 𝟴𝟰-𝟮𝟮 կարճ հեռախոսահամարով։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի (010) 370264 հեռախոսահամարը կգործի մինչև հունվարի 15-ը, ուստի խնդրում ենք այսուհետ կապ հաստատել 84-22 հեռախոսահամարով։
ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.00-ից։