Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է, ուղղակի ինֆորմացիոն բաց կա. Ավինյան

Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է, ուղղակի ինֆորմացիոն բաց կա. Ավինյան

Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է այն առումով, որ ավելի մատչելի է լինելու, բայց շատերն ուղղակի ինֆորմացիոն բացի պակասով տեղյակ չեն, որ միասնական տոմսային համակարգի դեպքում ամսական տոմսերից օգտվելիս իրենց համար էականորեն ավելի ձեռնտու է լինելու, քանի որ շատ հաճախակի են օգտվում տրանսպորտից: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Շարունակելով քաղաքապետի խոսքը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե անցած շաբաթ իրենք հաղորդագրություններ են հրապարակել արտոնյալ խմբերի համար:

«Քաղաքացիների էական հոսք կա, որ մոտենում են իրենց արտոնությունը ձևակերպելու համար»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։