Քաղաքապետը դժգոհություն է հայտնել «Երևանի ավտոբուս»-ում վարորդներին աշխատանքի ընդունելու տեմպերից

Քաղաքապետը դժգոհություն է հայտնել «Երևանի ավտոբուս»-ում վարորդներին աշխատանքի ընդունելու տեմպերից
Երևանի քաղաքապետը գորխակարգավարական խորհրդակցության ժամանակ դժգոհություն է հայտնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նոր վարորդների աշխատանքի ընդունելու տեմպերից, այժմ վարորդի 225 թափուր հաստիք կա, իսկ վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 90 վարորդ:
Ի պատասխան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի դիտարկմանը, թե վարորդների հաստիքի հաստատմանը սպասում էին կառավարության որոշումից և ավտոբուսների մաքսազերծումից հետո, Ավինյանը նկատեց, որ ավտոբուսների նոր խմբաքանակը դեռ նախորդ տարվա նոյեմբերին է բերվել, և ՓԲԸ-ում կարող էին նախապես լուծել վարորդների հարցը:
Նրա խոսքով՝ ՓԲԸ-ում կարող էին նախապես վարորդների ցուցակներ կազմել և հաստատվելուց հետո նրանց արագ ընդունել աշխատանքի։ Դա կառավարության որոշման հետ կապ չունի, և հիմա եղած իրավիճակը քաղաքապետն անընդունելի անվանեց։
«Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, իսկ հիմա ի՞նչ են տեսնում՝ փոխված գծերում մարդիկ ժամերով սպասում են, ու մենք էլ հլը ասում ենք՝ ժողովուրդ ջան, միասնական տոմսային համակարգին անցեք, որ մի քիչ էլ ավելի սպասենք»,-ասաց նա։