Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34 կմ ճանապարհի ձախակողմյան հատվածը բաց է երկկողմանի երթևեկության համար (վիդեո)

2024 թ․ դեկտեմբերին Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34 կմ կառուցվող ճանապարհի ձախակողմյան հատվածը կմ41+500-ից բացվել է երկկողմանի երթևեկության համար՝ հնարավորություն տալով մի շարք հատվածներում խուսափել գործող Մ-1 ճանապարհի ոլորաններից՝ էականորեն բարելավելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Տրանշ-2-ի այլ հատվածներում շինաշխատանքները շարունակվում են։
Մանրամասները՝ տեսանյութում: