2024-ին գյուղատնտեսության ոլորտին կուղղվի մոտ 43 մլրդ դրամ

2024-ին գյուղատնտեսության ոլորտին կուղղվի մոտ 43 մլրդ դրամ

Այս տարի նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորմանն ուղղել  42-43 մլրդ դրամ: Այս մասին  2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով նախորդ տարվա ցուցանիշներին,  նա նշել է, որ անասնաբուծության ոլորտում 2024-ի առաջին 9 ամիսների տվյալով արձանագրվել է 1.5 տոկոս աճ, բուսաբուծությունն աճել է 7.6 տոկոսով, այդ թվում՝ պետության աջակցության շնորհիվ։

«Եթե 2021 թվականին պետությունը գյուղատնտեսության վրա ծախսում էր մոտ 21 մլրդ դրամ, ապա արդեն 2023, 2024 և 2025թթ այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի քան 40 մլրդ դրամ եղել է 2023-ին, 2024-ին՝ կրկին 40 մլրդ դրամ: Նախատեսում ենք 42-43 մլրդ դրամ ծախսել գյուղատնտեսության վրա 2025 թվականին»,-ասաց նախարարը և հավելել, որ կառավարությունը կենտրոնացել է ինտենսիվ գյուղատնտեսության վրա:  

«Հայաստանի նման պետությունը, որն ունի սահմանափակ հողային, նաև ջրային ռեսուրսներ, պետք է կենտրոնանա սահմանափակ ռեսուրսներով ինտենսիվ գյուղատնտեսության վրա»,-ասաց նախարարը: