Փոքր Մասրիկ գյուղում կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց կրթահամալիրի նոր շենքի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Փոքր Մասրիկի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որը հատկացվում է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներից։
Կրթահամալիրն իր կազմում ունենալու է միջնակարգ դպրոց, նախակրթարան և մանկապարտեզ։ Այն սպասարկելու է Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին։ Կրթահամալիրն ունենալու է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն։ Այժմ ընթանում են հիմքերի և նկուղային հարկի կառուցման աշխատանքները։
Շինարարությունը նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։
Աղբյուրը՝ armenpress