Տեղի է ունեցել 36․9 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 14-ին տեղի է ունեցել 36․9 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Մասնավորապես, AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով նոր թողարկված և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 70 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 36․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 46․6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9671%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9․0% է:
Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ amx.am: