2024թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.1%-ով

2024թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 59,984.5 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.1%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 14․1%-ով և կազմել 13,601.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 12․8%-ով և կազմել 2,043.7 տոննա։