Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-նոյեմբեր

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-նոյեմբեր

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-նոյեմբերին ՀՀ պետական բյուջեի 2,149,207.9 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Մասնավորապես սեպտեմբեր ամսին բյուջեի 179,067.3 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2024թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 0.13%-ով և կազմել՝ 676,402.9 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 21․1%-ով և կազմել՝ 593,745.5 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 5․3%-ով և կազմել՝ 302,003.7 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 1․1%-ով և կազմել՝ 128,877.8 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 14․7%-ով և կազմել՝ 94,397.9 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 75.7%-ով և կազմել՝ 80,290.3 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 19.5%-ով և կազմել՝ 71,418.6 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն աճել են 1.7%-ով և կազմել՝ 69,561.8 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 17․2%-ով և կազմել՝ 60,023.6 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 10.9%-ով և կազմել՝ 72,505.0 մլն ՀՀ դրամ։

Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -19.3 մլն ՀՀ դրամ։