ՌԴ-ն կկրճատի Հայաստանի պարտքը՝ վճարված, բայց չմատակարարված զենքի դիմաց․ Պապիկյան

ՌԴ-ն կկրճատի Հայաստանի պարտքը՝ վճարված, բայց չմատակարարված զենքի դիմաց․ Պապիկյան
 Ռուսաստանը կկրճատի Հայաստանի պարտքը վճարված, բայց չմատակարարված սպառազինության դիմաց: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև:
«Կդժվարանամ ասել, թե այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Եվ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև, բնական է, կան պարտավորություններ, որոնք կարող են ուշացումների հետևանքներով ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ, տուգանքներ և այլն, բայց և կան պայմանագրեր, որ նորմալ կատարվում են»,- ասել է Պապիկյանը։