Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի համար նախատեսվում է քառագոտի թունելի կառուցում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի համար նախատեսվում է քառագոտի թունելի կառուցում։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ հղում կատարելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության փաստաթղթին։
Նշվում է, որ ճանապարհի հատվածը ձգվելու է Ցիցամուրի գյուղից մինչև Թբիլիսի քաղաքի Ավչալա ծայրամասային հատված։ Միաժամանակ, ճանապարհի կառուցման շրջանակներում կանցկացվի 3,4 կմ երկարությամբ թունել։
Հաղորդվում է, որ նախագծի համաձայն՝ շրջանցիկ ճանապարհը 50 կիլոմետր երկարություն ունի։