Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում

Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
Հունվարի 16-ին լուսադեմից սկսած Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Նշված տարածաշրջանների ավտոճանապարհներն սպասարկող բոլոր կազմակերպություններն անմիջապես սկսել են ճանապարհների մաքրման և աղ -ավազով մշակման աշխատանքներ։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են և երթևեկելի։