Սիսիան–Քաջարան հատվածի կառուցման համար վարկը հավանության արժանացավ

Սիսիան–Քաջարան հատվածի կառուցման համար վարկը հավանության արժանացավ
Ասիական զարգացման բանկից  236 մլն եվրո վարկ կներգրավվի «Հյուսիս–Հարավ» ավտոմոբիլային մայրուղու կառուցման համար: Համաձայնագիրն այնուհետև պետք է անցնի համապատասխան ընթացակարգեր, նախ` Սահմանադրական դատարան, ապա Ազգային ժողով։
Բանկի տրամադրած վարկով կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի մասը` 60 կմ ընդհանուր երկարության ճանապարհի 27,1 կմ–ոց հատվածը: Այս հատվածում նախատեսվում է կառուցել 16 կամուրջ և 3 թունել։
Արդյունքում իրանական սահմանից Երևան մեկնելու ժամանակը կկրճատվի 1.5 ժամով։ Ճանապարհը նախատեսվում է կահավորել է Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններով։ Ընդհանուր առմամբ, շինարարությունը բաժանված է երեք լոտի ՝ հյուսիսային, հարավային, ինչպես նաև Բարգուշատի թունելը (8,9 կմ), որն ամենաերկարն է լինելու անկախ ՀՀ պատմության մեջ: