Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին

Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ կառավարությունը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացնելով որոշումը, նշեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024-ի նոյեմբերի 25-ին հանդես էր եկել Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանելու օրակարգով: Նոյեմբերի 29-ին գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։

Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին լրացել է համայնքի ղեկավար ընտրելու սահմանված երկշաբաթյա ժամկետը:

Հիմա մենք լուծարում ենք և որոշում ենք ընդունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով, արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարվա առաջին ընտրական օրը, որը համապատասխանում է 2025 թվականի մարտի 31-ին Փարաքար համայնքում անցկացնելու է ավագանու արտահերթ ընտրություններ»,-ասաց նախարարը:

Փաշինյանն իր հերթին նկատեց. « Հետևաբար նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»: