«Արեգակ» ՈՒՎԿ-ն մեկնարկում է ուսվճարների փոխհատուցման ծրագիր

«Արեգակ» ՈՒՎԿ-ն մեկնարկում է ուսվճարների փոխհատուցման ծրագիր

«Արեգակ» ՈՒՎԿ-ն «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ մեկնարկում է 2022-2023 ուս․ տարվա համար նախատեսված «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման» ծրագրի 20-րդ փուլը, որը կիրականացվի Արմավիրի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։

Ինչպես նշել են «Արեգակ» ՈՒՎԿ-ում, ծրագիրը հնարավորություն է ընձեռում նշված մարզերի «Արեգակ» ՈՒՎԿ-ի լավագույն վարկառուներին կամ նրանց ընտանիքի անդամ ուսանողներին ստանալ մինչեւ 300 000 ՀՀ դրամ ուսման վճարների փոխհատուցման հնարավորություն։

Ծրագրի այս փուլում փոխհատուցում կստանա 72 ուսանող։ Նախորդ 19 փուլերի ընթացքում փոխհատուցում է տրամադրվել 6631 ուսանողի՝ ընդհանուր 540,498,750 ՀՀ դրամի չափով։

Կարեւորելով կրթությունը՝ «Արեգակ» ՈՒՎԿ-ն մշտապես իր վարկառուների կողքին է։