ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը եւ նախանշել 2025-ի առաջնահերթությունները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ամփոփել է Կոմիտեի 2024 թվականի գործունեությունը եւ նախանշել 2025-ի առաջնահերթությունները

Այսօր 2024 թվականի արդյունքներն է ամփոփել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա հայտնել է, որ հարկային եկամուտների առումով 2024–ը հետաքրքիր տարի էր։ Հարկերի հավաքումն ու աճը պայմանավորված է տնտեսական զարգացումներով։ Ինչպես և ակնկալվում էր, հարցերի հիմնական մասը վերաբերել է եկամուտների համատարած հայտարարագրմանը։ Այս տարի ավելի քան 700 հազար քաղաքացու է վերաբերում օրենսդրական այս նախաձեռնությունը։ ՊԵԿ նախագահը հայտարարել է՝ պատրաստ է անձմամբ մարդկանց բացատրել՝ ինչպես լրացնել հայտարարագրերը։

2024–ին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքված հարկերի աճը նախորդ տարվանից ավելի է 5 տոկոսով։ ՊԵԿ նախագահը փաստում է՝ ցուցանիշը տնտեսական զարգացումներին համահունչ է։ ՊԵԿ–ում այս տարի էլ կշարունակեն թվայնացման գործընթացը։ Այն այս տարի ավելի շատ է պետք գալու։ Այս տարի եկամուտների համատարած հայտարարագրումը, ըստ էության, սկսելու է գործել մեծ ծավալով։ Իսկ արդեն 2026–ին իրենց եկամուտները կհայտարագրեն բոլոր չափահաս քաղաքացիները։ Եթե 2024–ին եկամուտների համատարած հայտարարագրում պետք է ներկայացներ մոտ 59 հազար քաղաքացի, ապա այս տարի՝ ավելի քան 750 հազար։