Հայկական պատվիրակությունը մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին

Հայկական պատվիրակությունը մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինում մասնակցում են Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին (GFFA)։
GFFA-ն միջազգային համաժողով է, որի ընթացքում քննարկվում են գլոբալ գյուղատնտեսության և պարենային քաղաքականության ապագայի հիմնական խնդիրները:
Այն ամեն տարի անցկացվում է Բեռլինում միջազգային «Կանաչ շաբաթ»-ի (Grüne Woche) ընթացքում։ GFFA-ն կազմակերպվում է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարարության (BMEL) կողմից՝ Messe Berlin-ի հետ համագործակցությամբ: