Աշխարհի 10 խոշորագույն տնտեսությունները

Աշխարհի 10  խոշորագույն  տնտեսությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ տնտեսությունները են՝  ըստ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ): Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհի ամենամեծ ՀՆԱ-ն ունի, իսկ Չինաստանը երկրորդ տեղում է:
Վերջին 20 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են եղել ցանկի մեջ։ Չինաստանը 2000 թվականին զբաղեցնում էր 13-րդ տեղը, բայց 2010-ից գտնվում է երկրորդ տեղում: Համեմատաբար ավելի ցածր տեղերում՝ Ինդոնեզիան 2000 թվականին զբաղեցնում էր 27-րդ տեղը, սակայն 2024 թվականին արդեն 16-րդ տեղում է:
2021 թվականին երկրները սկսել են վերականգնվել 2020 թվականի COVID-19 համավարակի հետևանքով ՀՆԱ-ի ահռելի նվազումից, որը մեծ ազդեցություն ունեցավ աշխարհի տնտեսությունների վրա: Ընդհանուր առմամբ, երկրները շարունակել են այդ աճը, և գլոբալ ՀՆԱ-ն հասել է 109.53 տրիլիոն դոլարի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում:
2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, անվանական ՀՆԱ-ով աշխարհի 10 լավագույն երկրները
1. Միացյալ Նահանգներ
• Անվանական  ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $28.78 տրիլիոն
• ՀՆԱ-ն՝ ըստ գնողունակության համարժեքության՝ $28.78 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 2.7%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $85,370
Միացյալ Նահանգները աշխարհի ամենամեծ տնտեսության ՀՆԱ-ում  ամենամեծ մասնաբաժինը  ծառայությունների ոլորտինն է, որը ներառում է ֆինանսները, անշարժ գույքը, ապահովագրությունը, մասնագիտական և բիզնես ծառայությունները, ինչպես նաև առողջապահությունը:
2. Չինաստան
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $18.53 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության ՝ $35.29 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 4.6%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $13,140
Չինաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում անվանական ՀՆԱ-ով և առաջին տեղում է՝ ըստ ըստ գնողունակության համարժեքության ցուցանիշի։  Այս երկրի տնտեսությունը վերջին երկու տասնամյակներում պատմական աճ է արձանագրել, ինչի հետևանքով մի շարք տնտեսագետներ կանխտեսում են, որ Չինաստանը կարող է ապագայում գերազանցել ԱՄՆ-ին՝ որպես աշխարհի ամենամեծ տնտեսություն:
Չինաստանը վերջին քառասուն տարիների ընթացքում աստիճանաբար բացել է իր տնտեսությունը, ինչը մեծապես բարելավել է տնտեսական զարգացումը և կյանքի մակարդակը: 
Չինաստանի արդյունաբերական քաղաքականությունը, որը խրախուսում է ներքին արտադրությունը, աշխարհում առաջինն է դարձրել Չինաստանը՝ որպես արտահանող երկիր: Չնայած այս առավելություններին, Չինաստանը առկա է որոշ կարևոր խնդիրներ՝ արագ աճող բնակչություն և շրջակա միջավայրի կտրուկ վատթարացում, ինչը դանդաղեցրել է դրա աճը:
3. Գերմանիա
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $4.59 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության ՝ $5.69 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 0.2%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $54,290
Աշխարհի տնտեսությունների մեջ երրորդ տեղում է Գերմանիան: Գերմանիան նաև Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է:
Գերմանիան խոշոր արտահանող է ավտոմոբիլների, մեքենաների, քիմիական նյութերի և այլ արտադրական ապրանքների և ունի բարձր որակավորում ունեցող աշխատուժ: Այնուամենայնիվ, Գերմանիան բախվում է որոշ ժողովրդագրական խնդիրների, որոնք խոչընդոտում են տնտեսական աճին: Խիստ ցածր ծնելիության ցուցանիշը դժվարացնում են ծերացող աշխատուժի փոխարինումը, իսկ բարձր մակարդակի միգրացիան ծանրացնում  է սոցիալական բարեկեցության համակարգը:
4. Ճապոնիա
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $4.11 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության ՝ $6.72 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 0.9%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $33,140
Ճապոնիան աշխարհի չորրորդ մեծագույն տնտեսությունն է: Երկրի կառավարությունն ու արդյունաբերությունն սերտ համագործակցություն ունեն, իսկ բարձր տեխնոլոգիական գիտելիքները կառուցել են Ճապոնիայի արտադրական և արտահանման ուղղված տնտեսությունը: 
1990-ականների «կորցրած տասնամյակի» և գլոբալ Մեծ ճգնաժամի ազդեցությունից հետո Ճապոնիան վերջին տարիներին աճ է արձանագրել նախկին վարչապետ Շինձո Աբեի քաղաքականության շնորհիվ; Սակայն Ճապոնիան աղքատ է բնական ռեսուրսներից և կախված է էներգիայի ներմուծումից, հատկապես այն բանից հետո, երբ 2011 թվականի Ֆուկուշիմայի աղետից հետո փակվեց երկրի միջուկային էներգիայի արդյունաբերությունը: Ճապոնիան նաև բախվում է արագ ծերացող բնակչության խնդրի:
5. Հնդկաստան
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $3.94 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության ՝ $14.59 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 6.8%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $2,730
Հնդկաստանն աշխարհի հինգերորդ մեծագույն տնտեսությունն է: Իր մեծ բնակչության շնորհիվ Հնդկաստանը զբաղեցնում է այս ցուցակի ամենացածր մակարդակը՝ ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով:
Հնդկաստանի տնտեսությունը համակցություն է ավանդական գյուղական գյուղատնտեսության և ձեռագործ գործերի, ինչպես նաև արագ զարգացող ժամանակակից արդյունաբերության և մեխանիզացված գյուղատնտեսության միջև: Հնդկաստանը տեխնոլոգիական ծառայությունների և բիզնեսի արտաքին գործարքների խոշոր արտահանող է, իսկ ծառայությունների հատվածը կազմում է տնտեսության մեծ մասը:
1990-ականներից սկսած Հնդկաստանի տնտեսության լիբերալիզացիան խթանել է տնտեսական աճը, բայց ոչ ճիշտ բիզնես կարգավորումները, տարածված կոռուպցիան և շարունակվող աղքատությունը խնդիրներ են առաջացնում շարունակական ընդլայնման համար:
6. Միացյալ Թագավորություն
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $3.5 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության ՝ $4.03 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 0.5%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $51,070
Միացյալ Թագավորությունը զբաղեցնում է աշխարհի վեցերորդ տեղը: ՄԱԿ-ի տնտեսությունը հիմնված է իր մեծ ծառայությունների հատվածի վրա, հատկապես ֆինանսների, ապահովագրության և բիզնես ծառայությունների ոլորտներում:
Երկրի լայնածավալ առևտրային հարաբերությունները Եվրոպա մայրցամաքի հետ նշանակալիորեն բարդացել են 2016 թվականի «Բրեքսիթ»-ի հանրաքվեի և ԵՄ-ից դուրս գալու գործընթացի արդյունքում: 2020 թվականի հունվարի 31-ից Միացյալ Թագավորությունը պաշտոնապես այլևս ԵՄ անդամ չէ, բայց առևտրային հարաբերությունների շուրջ հապաղող բանակցությունները շարունակվում են:
7. Ֆրանսիա
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $3.13 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության ՝ $3.99 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 0.7%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $47,360
Ֆրանսիան զբաղեցնում է աշխարհում յոթերորդ տեղը ՀՆԱ-ով: Տուրիզմը կարևոր ոլորտ է, և Ֆրանսիան ամենաշատ այցելուներ ունեցող երկիրն է ամեն տարի:
Ֆրանսիան խառը տնտեսություն ունի՝ մասնավոր և կիսամասնավոր ձեռնարկություններ բազմաթիվ ոլորտներում, սակայն որոշ կարևոր ոլորտներում, ինչպես օրինակ՝ պաշտպանություն և էլեկտրաէներգիայի արտադրություն, դեռ կա ուժեղ պետական մասնակցություն:
Ֆրանսիայի կառավարության տնտեսության մեջ սոցիալական հավասարության հասնելուն ուղղված միջամտությունները նաև որոշակի մարտահրավերներ են առաջացնում, ինչպես օրինակ՝ խիստ աշխատաշուկա, բարձր գործազրկություն և պետական պարտքի մեծ մակարդակ:
8. Բրազիլիա
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $2.33 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության $4.27 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 2.2%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $11,350
Բրազիլիան աշխարհի ութերորդ տնտեսությունն է և Հարավային Ամերիկայի ամենամեծ տնտեսությունը: Բրազիլիայի բազմազան տնտեսությունը ընդգրկում է ծանր արդյունաբերություն՝ ինքնաթիռների և ավտոմոբիլների արտադրություն, հանքանյութերի և էներգետիկ ռեսուրսների արդյունահանում, ինչպես նաև՝ մեծ գյուղատնտեսական հատված, որը դարձնում է այն համաշխարհային սուրճի և սոյայի արտահանող։
Բրազիլիան 2017 թվականին լուրջ ճգնաժամից դուրս գալուց հետո տառապեց մի շարք մեծ կոռուպցիոն սկանդալներից։ Այս իրադարձությունների ֆոնին Բրազիլիան իրականացրեց տնտեսական մեծ բարեփոխումներ՝ հանրային ծախսերի և պարտքի վերահսկման համար, ներդրումներ կատարելով էներգետիկ ենթակառուցվածքների, օտարերկրյա ներդրումների խոչընդոտների նվազեցման և աշխատանքային շուկայի բարելավման ուղղությամբ:
9. Իտալիա
• Անվանական ՀՆԱ ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $2.33 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության ՝ $3.35 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 0.7%
• Անվանական ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $39,580
Իտալիան նաև Եվրագոտու երրորդ ամենամեծ տնտեսությունն է: Իտալիայի տնտեսությունը և զարգացման մակարդակը շատ տարբեր են ըստ շրջանների։ Հյուսիսն  ավելի զարգացած և արդյունաբերական է, իսկ հարավը գտնվում է զարգացման ցածր մակարդակում: Իտալիան խիստ դանդաղ տնտեսական աճի պայմաններում ունի  բարձր պետական պարտք, արդյունավետ դատական համակարգի բացակայություն, թույլ բանկային համակարգ, անարդյունավետ աշխատանքային շուկայով և երիտասարդների  գործազրկություն, ինչպես նաև մեծ ստվերային տնտեսություն:
10. Կանադա
• Անվանական  ՀՆԱ ընթացիկ, ԱՄՆ դոլարով՝ $2.24 տրիլիոն
• ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության, ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $2.47 տրիլիոն
• ՀՆԱ-ի աճ՝ 1.2%
• Նոմինալ ՀՆԱ մեկ շնչի հաշվով ընթացիկ ԱՄՆ դոլարով՝ $54,870
Կանադան աշխարհի տասներորդ ամենամեծ տնտեսությունն է: Այն ունի էներգիայի արդյունահանման զարգացած ոլորտ՝ աշխարհում երրորդ մեծագույն հաստատված նավթի ռեզերվներով: Կանադան նաև ունի նշանակալի արդյունաբերական և ծառայությունների ոլորտներ, որոնք հիմնականում կենտրոնացած են ԱՄՆ-ի հետ սահմանակից քաղաքներում:
Միացյալ Նահանգների հետ Կանադայի ազատ առևտրային հարաբերություններըի շնորհիվ ամեն տարի Կանադայի արտահանումների երեք քառորդը գնում է ԱՄՆ շուկա: Կանադայի մոտ լինելը Միացյալ Նահանգներին, նրան թույլ է տվել զարգանալ հիմնականում մեծագույն տնտեսության հետ զուգահեռ:
Աղբյուրը՝ investopedia.com