Չինաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը չորրորդ եռամսյակում գերազանցել է կանխատեսվածը

Չինաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը չորրորդ եռամսյակում գերազանցել է կանխատեսվածը

Չինաստանի տնտեսությունը 2024-ի չորրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 5.4%-ով: Այս մասին հայտնել է ՉԺՀ Ազգային վիճակագրական բյուրոն:

ՀՆԱ-ի աճն արագացել է երրորդ եռամսյակի 4.6%-ից հետո և ամենաբարձրն է եղել վերջին 1.5 տարվա ընթացքում:

Trading Economics-ը հայտնում է, որ մասնագետները կանխատեսում էին ՀՆԱ-ի միջինացված 5% աճ:

Չինաստանի ՀՆԱ-ի աճը հոկտեմբեր-դեկտեմբերին նախորդ երեք ամիսների համեմատ կազմել է 1.6%: Ըստ վերանայված տվյալների՝ հուլիս-սեպտեմբերին աճը եռամսյակային կտրվածքով կազմել է 1.3%՝ նախկինում հայտարարված 0.9%-ի փոխարեն:

2024 թվականին Չինաստանի տնտեսությունն ընդլայնվել է 5%-ով՝ համահունչ կառավարության նպատակին: Ի դեպ, 2023 թվականին գրանցվել էր 5.2% աճ:

Երկրում մեկ շնչին բաժին ընկնող միջին տնօրինվող եկամուտը նախորդ տարի աճել է 5.3%-ով: