Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր

2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 41․49%-ով կամ 4․7 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144․03%-ով կամ 5․22 մլրդ դոլարով և կազմել 8․85 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 55․77%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 1․09 մլն դոլար, +21․23% կամ 190․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․84%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 714․7 մլն դոլար, -14․97% կամ -125․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.50%-ը։

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 572․5 մլն դոլար, +3․64% կամ +20․1 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 3․61%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 412․3 մլն դոլար, -24․38% կամ -132․9 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2․60%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 409․3 մլն դոլար, -21․5% կամ -112․1 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․58%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 324․3 մլն դոլար, -59․75% կամ -481․5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.04%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 309․4 մլն դոլար, +5․32% կամ +15․6 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.95%-ը։

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր

Իններորդը Նիդերլանդներն է՝ 172 մլն դոլար, +5․5% կամ +8․97 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.08%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 119․9 մլն դոլար, -8․16% կամ -10․7 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0․76%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 18․27%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 135․93%-ով և կազմել 9․1 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 139․82%-ով և կազմել 8․99 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 11․21%-ով և կազմել 1․83 մլրդ դոլար։

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 8․67 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +2․5 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․58 մլրդ դոլար՝ +3․5%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 562․2 մլն դոլար՝ +3․9%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 385․6 մլն դոլար՝ -23․6%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 326․9 մլն դոլար է՝ -43․9%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 321․2 մլն դոլար՝ -0․7%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 148․4 մլն դոլար՝ +35․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 134․2 մլն դոլար՝ -14․6%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 108․5 մլն դոլար՝ -66․8%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 99․4 մլն դոլար՝ -30․4%:

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-նոյեմբեր