Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապատյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը:
Նախարարը ներկայացված ռազմավարության վերաբերյալ մի շարք դիտարկումներ է կատարել՝ ընդգծելով հատկապես միջազգային լոգիստիկ ծառայությունների զարգացման նպատակով միջազգային կապերի ընդլայնման, ինչպես նաև թվային վերափոխումների, ամպային լուծումների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կարևորությունը: