«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի թափուր հաստիքները կիսով չափ կրճատվել են

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի թափուր  հաստիքները կիսով չափ կրճատվել են
«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը։ 
«Դեռ թափուր է 115 հաստիք: Եթե այս ինտենսիվությամբ աշխատենք, այս շաբաթ կհամալրենք մյուս հաստիքները»,– Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։