Շահագործման է հանձնվել Նորք-Մարաշը Կենտրոնին կապող նոր ճանապարհը

Շահագործման է հանձնվել Նորք-Մարաշը Կենտրոնին կապող նոր ճանապարհը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է` տեսանյութ հրապարակելով.
Մեր քաղաքի երթևեկության կարգավորման և երևանցիների առօրյա կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ մեկ նոր քայլ է արված՝ Նորք- Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը շահագործման ենք հանձնել։
Սա նոր հնարավորություն է ապահովում ավելի հեշտ ու արագ երթևեկելու համար՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով մեր քաղաքի շարժունակությունը։