Սիսիանի 10 բազմաբնակարան շենքեր արդեն հիմնանորոգված տանիքներ ունեն

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել ու գրել.
ՀՀ պետբյուջեի միջոցներով Սիսիան քաղաքի 10 բազմաբնակարան շենքեր արդեն հիմնանորոգված տանիքներ ունեն։ Տարիներ շարունակ բնակիչներին հուզող խնդրի լուծմանն ուղղված ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 243 մլն 540 հազ դրամ։