ՀԴՄ կտրոնի վրա սխալ գրված ապրանքի կոդի համար տուգանքները կնվազեն

ՀԴՄ կտրոնի վրա սխալ գրված ապրանքի կոդի համար տուգանքները կնվազեն
 
ՀԴՄ կտրոնի վրա սխալ գրված ապրանքի կոդի համար տուգանքները կիջեցվեն։ Ազգային ժողովն ընդունեց հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը։
Սխալ գրված ապրանքի կոդի (ըստ արտաքին տնտեսական գործունեության դասակարգման) տուգանքի չափը նախկինում կազմում էր 250 000 դրամ։
Այժմ, եթե սխալ կոդը հարկային հետևանքներ չի առաջացնում, այսինքն՝ արդյունքում բիզնեսը չի խուսափում հարկից, առաջին անգամ տուգանքը կփոխարինվի նախազգուշացմամբ, իսկ 1 տարում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի 50 000 դրամ։