45.3 մլն եվրո վարկ Հայաստանին առողջապահության որակի բարելավման նպատակով

45.3 մլն եվրո վարկ Հայաստանին առողջապահության որակի բարելավման նպատակով

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո դոլար արժողությամբ վարկ, որն ուղղվելու է առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, ոռողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով,վարկային միջոցները բաշխված են տարիների միջև, իսկ  մինչեւ 2028 թվականը պետք է կարողանանք ապահովել ամեն մի արդյունքային ցուցանիշի դրական ելքը եւ միայն այդ  պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն:

Նա նշեց մի քանի ցուցանիշ. «Օրինակ, առաջին ցուցանիշով ոչ վարակիչ հիվանդությունների վեևրահսկումը կբարելավվի առողջության առաջնային պահպանման օղակում, եւ ամեն տարվա համար սահմանված են ցուցանիշները: Սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում հիվանդանոցային մահացությունը պետք է նվազի: Կվերականգնվեն եւ կկառուցվեն առողջապահական հաստատություններ, այս ծրագրով նխատեսվում է 24 ամբուլատորիաների եւ պոլիկլինիկաների կառուցում ու վերազինում»: