Սահմանվել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները

Հիմնավորելով առաջարկը՝ նա նշել է, որ զբոսաշրջիկներն ունեն խնդիր, երբ որ իրենց գովազդով ներկայացվում է մի բան, իրականում ստանում են բոլորովին այլ բան։
«Այսպիսի իրավիճակներ՝ սկսած զբոսաշրջիկին տանել այլ երկիր և չբերել, մենք տեսել ենք վերջին տարիներին, վերջացրած նրանով, որ մարդկանցից հավաքել 100 հազարավոր դոլարներ և մի օր գալ տեսնել, որ այդ զբոսաշրջային գործակալությունը փակված է, սնանկ է, փող չունի, և մարդիկ խաբված են։
Սրանք պետք է տեղի ունենային, որովհետև ո՛չ օրենք ունեինք, ո՛չ կարգավորումներ ունեինք, ո՛չ էլ համապատասխան վերահսկողության գործիքներ։ Հիմա այս ամեն ինչը գրել ենք՝ հիմնվելով մեր ունեցած բացասական փորձի, աշխարհի առաջատար փորձի համադրման վրա»,- ասել է նա և հավելել, որ մենք ստանդարտներ ենք սահմանում.«Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների՝ զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա»: