Հիմնանորոգվել է կամուրջը

Հիմնանորոգվել է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ9+800-ում գտնվող (Դարբնիկ բնակավայրի մոտ, Արարատի մարզ) կամուրջը։
Կամրջի երկարությունը մոտ 46մ է, լայնությունը՝ 13.7մ։ Հիմնանորոգման շրջանակում ամրացվել են հենարանները, նորոգվել է երթևեկելի մասը, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, բարեկարգվել են մայթերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։