«Ժողովուրդ». 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված վարույթների ընթացքում 25 անձ տուգանվել է 200 հազար ՀՀ դրամի չափով։
2024 թվականին ուղարկվել է 231 ծանուցում, 226-ը՝ պաշտոնատար անձանց, իսկ 5-ը՝ նրանց ընտանիքի անդամներին։ 2024 թվականին եւ նախորդ տարի ուղարկված ծանուցումների եւ նախաձեռնված վարույթների արդյունքում ներկայացվել է 322 հայտարարագիր՝ 264-ը պաշտոնատար անձանց կողմից, իսկ 58-ը՝ նրանց ընտանիքի անդամների։ Հաշվետու ժամանակահատվածում հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առնչությամբ հարուցված վարույթներից եզրափակվել է 323-ը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում