IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշը

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշը

 

 

2025 թվականի հունվարի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2SER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

 ·  Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար

·  Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,75 %

·  Շրջանառության ժամկետը – 27 ամիս

·  Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ

·  Մարման ամսաթիվ – 24 ապրիլի 2027թ․

 Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի մարտի 28-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 28-րդ թողարկումն է և 2025թ․-ի առաջին տրանշը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ