Դետեկտիվների միջազգային ասոցիացիայի օլիմպիադայում հայ դետեկտիվն արժանացել է դիպլոմի

Դետեկտիվների միջազգային ասոցիացիայի (IAPD) կողմից 2024թ. դեկտեմբերին կազմակերպվել է ազգային անվտանգության և իրավական հարցերի գծով 5-րդ միջազգային ուսանողական օլիմպիադան: Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանից, Բելառուսից և Ռուսաստանից:
Հայաստանի Հանրապետության կողմից Օլիմպիադային հեռավար մասնակցել է ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՅԻ դետեկտիվ, Երևանի Դատական Փորձաքննությունների ու հոգեբանության Ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վրեժ Հայկի Գաբրիելյանը և ներկայացրել «Դետեկտիվ գործունեություն. պատմություն, միջազգային փորձ և «Գաբրիելյան ընդ Փարթներս Դետեկտիվ բյուրոյի» նշանակությունը Հայաստանում դետեկտիվ գործունեության զարգացման հարցերում» հոդված աշխատությունը:
Վրեժ Գաբրիելյանը հաղթող է ճանաչվել լավագույն գիտահետազոտական աշխատանք նոմինացիայում և պարգևատրվել դիպլոմով: