Երևանում ավտոբուսի վարորդի 44 հաստիք թափուր է. Ավինյանն առաջարկեց դասընթաց կազմակերպել

Երևանում ավտոբուսի վարորդի 44 հաստիք թափուր է. Ավինյանն առաջարկեց դասընթաց կազմակերպել

Հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4277 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 414-ով պակաս կամ - 8։8%: Թափուր վարորդների քանակը այսօրվա դրությամբ 44 հոգի են: Ընդհանուր թիվ 44 միավոր ավտոբուս անսարք է, որից «ՄԱՆ» մակնիշի 87 միավորից չորս միավոր, «Ժոնգթոնգ» մակնիշի 562 միավորից հինգ միավոր, «Հայգեր» մակնիշի 103 միավորից 18 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 17 միավոր։ Այդ մասին զեկուցվեղ Երևանի քաղաքակետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Ավինյանն իր հերթին նշեց. «Դուք մի անգամ առաջարկում էիք նաև ձեզ մոտ կազմակերպել դասընթացներ, որը մեզ հնարավորություն կտա հավելյալ վարորդների նախապատրաստել: Ես կարծում եմ այդ աշխատանքները պետք է սկսել այս շաբաթվանից իրականացնել և միշտ ունենալ հավաքագրված հավելյալ 50-ից 100 անձ, որոնք պոտենցիալ կարող են հենց, չգիտեմ, հաջորդ շաբաթվանից կամ վաղվանից անցնել աշխատանքի: Այս աշխատանքները խնդրում եմ սկսեք կազմակերպել»: