Միասնական տոմսային համակարգին անցումը փուլային է լինելու

Միասնական տրանսպորտային համակարգի փուլային ներդրման առումով պետք է գտնել օպտիմալ տարբերակը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով ավելի ճկուն գնային քաղաքականության կիրառումը:
« Ի վերջո, մեր նպատակն այն չէ, որ մարդիկ պետք է ավելի շատ վճարեն։ Մեր նպատակն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշի, գնա, ինչպես այս երկրում մաշել է ամեն ինչ։ Մեր նպատակն այն է, որ 7 տարի հետո կարողանանք նոր ավտոբուսներ գնել, 250 նոր էլեկտրոավտոբուս գնել»,-նշել է նա: