Փաշինյան. Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն ավելացել է 300 %-ով

Փաշինյան. Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն ավելացել է 300 %-ով

Փոփոխություն է կատարվել գիտաշխատողներին տարակարգի տրամադրման կարգում: Համապատասխան հարցի քննարկման ժամանակ ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշել է, որ նպատակը դրա բարելավումն է, և գիտաաշխատողերի աշխատավարձի բարձրացման վերաբերյալ թվեր է ներկայացրել:

«Գիտաշխատողների աշխատավարձեր. Լաբորանտ-ճարտարագետ, այդ բարեփոխումից առաջ աշխատավարձը եղել է 67 300 դրամ, 2025 թվականի հունվարի մեկից այսպես փուլ-փուլ աճելով դարձել է 138 300 դրամ, աճը 105% այսինքն աշխատավարձը կրկնապատկվել է:

Ավագ լաբարանտ-ավագ ճարտարագետ, 76,000 դրամից դարձել է 179,000 դրամ, աճը 135%: Կրտսեր գիտաշխատող 2021 թվականի դրությամբ աշխատավարձը եղել է 85,800 դրամ, 2025 թվականի, այսօր աշխատավարձը 210,000 դրամ է, աճը 145 տոկոս։

Գիտաշխատող, 2021 թվականին աշխատավարձը եղել է 90,400 դրամ, 2000 այս օր 276,000 դրամ, աճը 205%։

Ավագ գիտաշխատող, 99,000 դրամից հասել է 343,000 դրամի, աճը 246%:

Առաջատար գիտաշխատող, 114 300 դրամից հասել է 443 800 դրամ, աճը 288%, Գլխավոր գիտաշխատող՝ 138 100 դրամից հասել է 552 900 դրամի, աճը 300%:

Գիտական խմբի ղեկավար. Աշխատավարձը 129 100 դրամից հասել է 410 000 դրամի, աճը 217%:

Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը եղել է 141 400 դրամ, այսօր 447 200 դրամ, աճը 238%»:

Ամենաշատը բարձրացել է գլխաբվոր գիտաշխատողի աշխատավարձը՝ 300 տոկոսով: