Ակները Գորիսին կապող նոր ճանապարհ է կառուցվում, շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Ակները Գորիսին կապող նոր ճանապարհ է կառուցվում, շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Ակներ բնակավայրը Գորիս քաղաքին կապվում է Վերիշեն բնակավայրի միջով, այժմ բնակավայրը Գորիսին կապող ուղիղ ճանապարհ է կառուցվում:

289565404_5300112883416249_5621146134581018057_n.jpg (334 KB)

 

Ծրագրի առաջին փուլում կառուցվում են նոր ջրագծեր, ջրահեռացման համակարգեր, հենապատեր:

Ճանապարհի հողային աշխատանքները գրեթե ավարտվել են:

Բնակավայրի բնակիչների համար կենսական նշանակության խնդիր է լուծվում՝ Գորիս քաղաքի հետ կապն ավելի է հեշտանում։

289834257_5300111103416427_5623003413931352735_n-1024x683.jpg (171 KB)

Նոր ճանապարհի կառուցումը ոչ միայն ռազմավարական նաև տնտեսական խնդիր է լուծելու, քանի որ հարակից հողատարածքները ներդրումների, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար կդառնան առավել մրցունակ:

289648182_5300111126749758_4317158243305081721_n-1024x683.jpg (196 KB)

Աղբյուրը՝   hy.armradio.am