ՀԲ. Հայաստանում բանկերի վարկերն ու ավանդները նոյեմբերին ավելացել են հիմնականում դրամային միջոցների հաշվին

ՀԲ. Հայաստանում  բանկերի վարկերն ու ավանդները նոյեմբերին ավելացել են հիմնականում դրամային միջոցների հաշվին

2024 թվականի նոյեմբերին Հայաստանի առևտրային բանկերի ավանդները աճել են 2,3%-ով,  վարկերը՝  2,6%-ով. հիմնական աճը ՀՀ դրամով պարտավորությունների և ակտիվների մասին է:

 «Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել են 10,4 տոկոսով, մինչդեռ վարկերն աճել են 22,1 տոկոսով»,- ասվում է Համաշխարհային բանկի Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում։

ՀԲ–ի վերլուծության համաձայն, կապիտալի համարժեքության գործակիցը (CAR) նվազել է 0.1 տոկոսային կետով և կազմել 20.4%: Չաշխատող վարկերի (NPL) գործակիցը մնացել է ցածր՝ 1,2%, իսկ ակտիվների եկամտաբերությունը փոքր-ինչ նվազել է մինչև 4,3%՝ հոկտեմբերին գրանցված 4,5%-ի համեմատ»:

Հիշեցնենք, որ  ԿԲ տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2024 թվականի նոյեմբերին կազմել է 6,18 տրլն դրամ, իսկ վարկերի ծավալը՝  6,15 տրլն դրամ: