Fitch-ը Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցման հնարավորությունները սահմանափակ է դիտարկում

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա իջեցման հնարավորությունները սահմանափակ են:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում նշվում է, որ 2024 թվականին դրույքաչափերը կրճատվել են 225 բազիսային կետով: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը Հայաստանում շարունակվում է 2023 թվականի հունիսից։ Կենտրոնական բանկը 13 անգամ անընդմեջ իջեցրել է այդ ցուցանիշը՝ 10,5%-ից մինչև ներկայիս 7%։