Երևանի քաղաքապետ, Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է

Երևանի տրանսպորտի միասնական տոմսային համակարգից վերադարձ դեպի 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ «1Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները դա հասկացել և ընդհանուր առմամբ աջակցում են»։
Անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի հայտարարած և իրականացվող բոյկոտին` նա ասաց. «Իմ գնահատմամբ` հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր առմամբ փորձ էր արվում համակարգը տանել կոլապսի, որը բացարձակապես ձախողվեց։ Ամեն ինչ իր վերջնակետը պետք է ունենա և տարատեսակ այդ շոուները պետք է ունենա իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում։ Այդ գործում մեր ջանքերը պետք է գործադրենք, քանի որ վարորդների աշխատանքը տեղից էլ ծանր է, մի հատ էլ կողքից շոու են անում»։