Տրանսպորտից օգտվելիս բանկային քարտից հավելյալ միջոցներ քաշելու դեպքերը կուսումնասիրվեն. Սուրեն Գրիգորյան

Տրանսպորտից օգտվելիս բանկային քարտից հավելյալ միջոցներ քաշելու դեպքերը կուսումնասիրվեն. Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է լուրերին, թե իբր ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում:

«Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու, պարտք է ձևավորվում, հետագայում պարտքի գանձումն իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց: Այսինքն՝ քաղաքացիների տպավորությունն այն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- պարզաբանեց Սուրեն Գրիգորյանը:

Նա քաղաքապետարանի անունից բոլոր խնդիրները ուսումնասիրելու և, անհրաժեշտության դեպքում,  վնասները փոխհատուցվելու պատրաստակամություն հայտնեց։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս արձագանքեց, որ խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է կատարել տրանսպորտում, և, ամենայն հավանականությամբ, հաշվին գումար չի եղել, բայց մի քանի օր հետո համակարգն այդ գումարը քաշել է քարտից, ասենք՝ 3 օր հետո, և տպավորություն է ստեղծվել, որ հավելյալ գումար է քաշել քարտ