Վարչապետն ինձ լիարժեք կանաչ լույս է տվել ցանկացած օբյեկտում կատարել հսկողություն. Ռոմանոս Պետրոսյան

Վարչապետն ինձ լիարժեք կանաչ լույս է տվել ցանկացած օբյեկտում կատարել հսկողություն. Ռոմանոս Պետրոսյան

ԱՆԻՖ-ի գործը քննվում է, նախաքննության գաղտնիք է, ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և հավելեց, որ սխալ է տպավորությունը, թե գործը կոծկվում է, «այս պահին նախաքննություն է ընթանում, թույլ տվեք նախաքննություն ավարտվի»:

Նրա խոսքով, լիազորությունների ընդլայնման արդյունքում ՊՎԾ-ն այսուհետ վերահսկողություն կիրականացնի նաև վարչապետի աշխատակազմում, ինչի համար կա կամք և աջակցություն:

ՊՎԾ պետն ասաց. «Կամքի պակաս չունեմ ես: Վարչապետը ինձ տվել է լիարժեք կանաչ լույս, ցանկացած պետական կառավարման համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վեր հանելու, տեղեկանքներ կազմելու, զեկուցելու և ընդհուպ մինչև քրեաիրավական գնահատականի ուղարկելու մասով։ Որևէ կաշկանդում պաշտոնապես եմ ասում, ես չունեմ»: