Իրազեկում․ հարկադիր կատարման ծառայության կողմից

Իրազեկում․ հարկադիր կատարման ծառայության կողմից

Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ փոխվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Թեժ գծի և #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։

 Այսուհետ կգործեն Ծառայության Թեժ գծի 88-19 և Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։

 Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։

Թեժ գիծը գործում է  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00:

Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է Ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով Ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել Ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝

·       պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,

·       զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,

·       դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։

 #Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 88-29 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին։

 Հորդորում ենք #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար

·      կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման,

·      կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման,

·      անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու,

·      բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման,

·      աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը, վերանայելու, բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ  արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու,

·      հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։

Ծառայության Թեժ գծին և #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով։