Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից եւ հակառակ ուղղությամբ Ամիօ բանկում՝ UBPay համակարգով

Ամիօ բանկն առաջարկում է կատարել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան եւ ստանալ փոխանցումներ Ռուսաստանից՝ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, առանց հաշվի բացման եւ վայրկյանների ընթացքում:
Բանկից հայտնում են, որ դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաեւ ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո եւ ՌԴ ռուբլի արժույթներով:
Նշվում է, որ Ամիօ բանկում արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են արտոնյալ փոխարժեքներ:
Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ։
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: