ԵՄ-ն ժամանակավոր կվերադառնա ածխի օգտագործմանը՝ ռուսական գազի հոսքերի նվազմանը դիմակայելու համար

ԵՄ-ն ժամանակավոր կվերադառնա ածխի օգտագործմանը՝ ռուսական գազի հոսքերի նվազմանը դիմակայելու համար

ԵՄ-ն ժամանակավոր կվերադառնա ածխի օգտագործմանը՝ ռուսական գազի հոսքերի նվազմանը դիմակայելու համար: 

Գազի պակասը հաղթահարելու համար Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ Եվրոպան պետք է փոխարինի ռուսական էներգակիրները՝ միաժամանակ բարելավելով արդյունավետությունը եւ ավելացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների, այդ թվում՝ միջուկային էներգիայի օգտագործումը: 

Ֆաթիհ Բիրոլը զգուշացրել է, որ․

«Ռուսաստանը կարող է շարունակել արդարացումներ գտնել մատակարարումները կրճատելու կամ ընդհանրապես մինչ ձմեռ դադարեցնելու համար»։

Ռուսաստանը հերքում է, որ մատակարարումների կրճատումները միտումնավոր են։ 

Գերմանիան, Իտալիան եւ Նիդերլանդները հայտարարել են,որ ածխով աշխատող էլեկտրակայանները կարող են լրացնել մատակարարման բացը, քանի որ Գերմանիան պատրաստվում է G7-ի գագաթնաժողովին՝ վերահաստատելով իր հավատարմությունը կլիմայի փոփոխության հավակնոտ նպատակներին:

Աղբյուրը՝   news.am