ՀԲ-ն հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար

ՀԲ-ն հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար

Համաշխարհային բանկը հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար:

Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ մինչեւ հուլիս կանխատեսվում է, որ տարածաշրջանում մոտ 66,4 միլիոն մարդ կզգա պարենային սթրես կամ պարենային ճգնաժամ, արտակարգ իրավիճակ կամ սով:

«Սննդի համակարգի ցնցումները, որոնք առաջացել են էքստրեմալ եղանակի, վնասատուների եւ հիվանդությունների բռնկումների, քաղաքական եւ շուկայական անկայունության եւ հակամարտությունների հետեւանքով, դառնում են ավելի հաճախակի եւ սաստիկ՝ ավելի շատ մարդկանց պարենային անապահովության վտանգի տակ դնելով: Ուկրաինայում պատերազմն ավելի է խորացնում այդ հետեւանքները՝ խախտելով պարենի, վառելիքի եւ պարարտանյութի համաշխարհային շուկաները»,-ասվում է Համաշխարհային բանկի հայտարարության մեջ:  

Աղբյուրը՝  news.am