«Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագրի ընդունելությունը շարունակվում է

«Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագրի ընդունելությունը շարունակվում է

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը հայտարարում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագրի ընդունելություն:

Ծրագրի նպատակն է՝ մեդիայի ոլորտում հետաքրքրություն ունեցող անձանց տրամադրել գիտելիքներ և հմտություններ մեդիա դաշտի իրավական կարգավորման, ինչպես նաև մեդիա ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում, նշված ոլորտում մտավոր սեփականության իրավունքի, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության և տեղեկատվական անվտանգության, անձնական կյանքի անձեռնմխելիության, մեդիագրագիտության, մեդիա անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ:

Ծրագրին կարող են դիմել Իրավագիտության, ժուռնալիստիկայի բնագավառում մասնագիտացած կամ մեդիա հիմնախնդիրներով հետաքրքրված բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձինք: Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին շնորհվելու է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական աստիճան:
Մագիստրոսական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Լավագույն ուսանողներին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից տրամադրվում են կրթաթոշակներ:

Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 25-ը։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: