Նավթի գինը՝ համաշխարհային տնտեսությունում ռեցեսիայի մտավախության հետ կապված, իջնում է

Նավթի գինը՝ համաշխարհային տնտեսությունում ռեցեսիայի մտավախության հետ կապված, իջնում է

Նավթի արժեքը հինգշաբթի առավոտյան իջնում է մոտ 2 տոկոսով, ներդրողներն անհանգստացած են ռեցեսիայի հնարավորության հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը իջել է 1,92 տոկոսով՝ մեկ բարելը 109,59 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 2,17 տոկոսով՝ 103,89 դոլար։

Մտավախությունները, թե կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը կարող է հանգեցնել ռեցեսիայի համաշխարհային տնտեսությունում եւ, որպես հետեւանք, էներգառեսուրսների սպառման նվազման, հինգշաբթի նպաստում են նավթի գնանշումների անկմանը:

Աղբյուրը՝   news.am